Զգուշացեք ամանորյա զեղչերից. ՏՄՊՊՀ-ն ահազանգում է
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում վարչական վարույթներ է հարուցել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ՛՛Արայ՛՛, ՛՛Տեխնոլայֆ՛՛ եւ՛՛Վեգա՛՛ խանութների նկատմամաբ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրերց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ Ամանորից առաջ հանձնաժողովը հետևում է խոշոր տնտեսվարողների գնային քաղաքականությանը
՛՛Արայ՛՛ եւ ՛՛Տեխնոլայֆ՛՛ ընկերությունները մեղադրվում են հնարավոր անբարեխիղճ վարքագծի համար: Ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms հաղորդագրություն՝ հետևյալ բովանդակությամբ՝ ՛՛Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք sms հաղորդագրությունը ցանկացած ՛՛Արայ՛՛ վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ՛՛:
Նմանատիպ հաղորդագրություն է ուղարկվել նաեւ ՛՛Տեխնոլայֆ՛՛-ի կողմից: Առաջին հայացքից շահավետ թվացող առաջարկն իրականում չի գործել, ակցիան տարածվել է միայն հատուկենտ ապրանքների վրա:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, վարչական վարույթի ընթացքում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը ՛՛Վեգա՛՛ խանութի կողմից Ամանորին ընդառաջ հայտարարված 110 տոկոս զեղչը նույնպես հայտնվել է հանձնաժողովի դիտակետում: Արտակ Շաբոյանի խոսքով, հանձնաժողովն արդեն իսկ դիմել է խանութին՝ պարզաբանումներ ներկայացնելու այս անհավանական զեղչի վերաբերյալ:
Նրա խոսքով, ապրանքի գովազդման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը համարվում է հասարակության մոլորեցնելու փորձ:
՛՛Նախատոնական օրերին, կարծում եմ նմանատիպ խախտումներ էլի կլինեն, զեղչերի հետ կապված պետք է զգույշ լինել՛՛,-նշեց Արտակ Շաբոյանը՝ հորդորելով քաղաքացիներին, ահազանգել ՏՄՊՊՀ: