19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատասխանատվությունը գցել առաջին եւ երկրորդ նախագահների վրա սխալ է

”Տարվա ընթացքում կարևորը խորհրդարանական ընդդիմության ամրագրումն էր, ի պատիվ ընդդիմության՝ նրանք մանդատները վերցրին ու մտան խորհրդարան՛՛,-ամփոփելով ներքաղաքական տարին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել այս նախագահական ընտրություններին, պարզ դարձավ, որ ընտրություններում կոշտ պայքար չի լինի, կվերընտրվի գործող նախագահը, իսկ ընտրությունները կանցնեն առանց լարվածության ու խախտումների: Հետաքրքիրը, քաղաքագետի համոզմամբ, դեռ առջևում է. ՛՛հայտնի մարդկանց առաջադրումներից պարզ կդառնա, թե ով է պետականամետ, իսկ ով՝ ոչ՛՛:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման մասին Գրիգորյանն ասաց. ՛՛Նա իրավունք ունի որոշում ընդունելու, պատասխանատվությունը գցել առաջին ու երկրորդ նախագահների վրա սխալ է, անընդհատ հույսերը դնել նրանց վրա, սխալ է՛՛: Իսկ ՀԱԿ առաջնորդի չառաջադրման որոշումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ ինքը շատ լավ հասկանում է, որ ընդդիմությունն այս կարճ ժամանակահատվածում չի համախմբվի: Տեր-Պետրոսյանի բերած փաստարկը՝ տարիքը, Գրիգորյանն իրական է համարում:

Հրանտ Բագրատյանի առաջադրման որոշման մասին քաղաքագետն ասաց, թե շատ լավ է, որ որոշել է առաջադրվել, բայց այլ հարց է, թե ում կողմից է նա առաջադրվում:

 ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունների մասին. քաղաքագետի գնահատմամբ՝ նա կարող է հավաքել երեքից հինգ տոկոս: Սակայն եթե Հովհաննիսյանի շուրջը համախմբում լիներ, նրա հնարավորություններն էլ ուրիշ կլինեին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ