07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թեյ են խմել ու տղավարի զրուցել. Ժողովուրդ

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնեց խոսել Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին: “Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010-ի դեկտեմբերի 4-ին` Պլասիղո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանեց. 

“Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց, մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը`Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչեւ այսօր ոչ Գ. Բեգլարյանը, ոչ Արամը որեւէ հայտարարություն չեն արել: Չի եղել ոչ մի ձայնագրություն եւ վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները հեռուստատեսությամբ եւ մամուլում նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց”: 

Բեգլարյանը հավաստիացրեց, որ ծեծ ու առեւանգում եւս չի եղել. “Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը “Մետաքս”-ի նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս կամ որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք… Թեյ էլ ենք խմել նույնիսկ: Իմիջիայլոց ասեմ հաճելի, նորմալ զրուցակից է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ