26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ում հիասթափությունից արտահոսք է սկսվել. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումից հետո ԲՀԿ տարածքային կառույցներից անդամների արտահոսք է սկսվել: ԲՀԿ-ի հատկապես մարզային կառույցների պատասխանատուները, ովքեր մշտապես համագործակցել են ՀՀԿ-ական մարզպետների հետ, հիմա մտահոգված են, որ ընտրություններից հետո կարող է իրենց նկատմամբ “որս” սկսվել: 

Թերթի աղբյուրների համաձայն, մեծ թվով ԲՀԿ-ականներ “Բարգավաճ Հայաստանից” դուրս գալու դիմումներ են ներկայացրել, ինչը կուսակցության ղեկավարությունն առայժմ փորձում է կանխել տարբեր հիմնավորումներով ու խոստումներով:

ԲՀԿ-ի վերնախավի ներկայացուցիչները կուսակցության մարզային ու շարքային անդամներին փորձում են համոզել, որ նախագահական ընտրություններից հետո կուսակցությունը ոչ միայն կրկին կոալիցիայի մաս է դառնալու, այլեւ հաղթելու է 2013 թվականի Երեւանի ավագանու ընտրություններում եւ ունենալու է քաղաքապետ: Այս հիմնավորմամբ ԲՀԿ-ում ցանկանում են կանխել հատկապես այն կուսակցականների արտահոսքը, ովքեր այդ ուժին անդամակցել են բացառապես այն պատճառով, որ ԲՀԿ-ն իշխանության մաս է կազմել:

Սակայն տատանվող ԲՀԿ-ականներին վստահություն են ներշնչում ոչ այնքան կուսակցության ղեկավարության հիմնավորումները, որքան այն, որ նրանց ներքին կարգով հրահանգ է իջեցվել` նախապատրաստել ընտրական հանձնաժողովներում վստահելի ԲՀԿ-ական ցուցակները, որոնք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ