25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյուղանախարարը խաբեց խորհրդարանին. Ժողովուրդ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փորձում էր ամեն գնով մեղմել Գեղարքունիքի մարզում հայտնաբերված սիբիրախտի իրական ծավալները: Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը ընտանի կենդանիների եւ մարդկանց` սիբիրախտով վարակվելու դեպքերի կապակցությամբ, ՕԵԿ-ական Կարապետյանը շտապել է հանգստացնել, թե որեւէ վտանգ չկա.

“Սիբիրախտն այդքան սարսափելի չէ եւ չունի ծանր հետեւանքներ: Հիվանդների մոտ հիվանդության մաշկային տեսակն է: 6-7 մարդ սիբիրախտի ախտորոշմամբ դիմել են բժշկական օգնության: Այժմ նրանց դուրս են գրել, եւ նրանք բուժումը շարունակում են տանը”:

Մինչդեռ ՀՀ առողջապահության պաշտոնական կայքից “Ժողովուրդ”-ը տեղեկանում է, որ հոկտեմբերի 23-ի տվյալներով`սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ:

Փաստորեն, գյուղնախարարը կա´մ անտեղյակ է (ինչն անթույլատրելի է), կա´մ երեկ որոշել էր ստել ու մոլորության մեջ գցել ողջ խորհրդարանին: Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածը պատիժ է նախատեսում մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելու համար`ընդհուպ մինչեւ ազատազրկում: Պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով տեղեկություններ թաքցնելը կամ աղավաղելը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով: Կգնա՞ Ս. Կարապետյանը Վազգեն Խաչիկյանի հետեւից “Երեւան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ