Փող տուր
Հիվանդանոցներում հաճախ հանդիպում ենք ճերմակ խալաթով տիկնանց, ովքեր բժշկական ծառայություններ չեն մատուցում, այլ կանգնելով վերելակում` ուղղորդում են մարդկանց վեր ու վար անելու հարցում: Եվ մի կոճակ սեղմելու պարտականությունն իրենց վրա են վերցնում` փոխարենը ամենաքիչը 100 դրամ պետք է տալ: Եթե ոչ թարսուշիտակ հայացքի եւ պարտքի ծանր զգացողության ներքո «հաճախորդը» լքում է բուժհաստատության առանց այն էլ ծանր միջավայրը:
Henaran.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության տեղկատվական բաժնից հայտնեցին, որ վերելակներից օգտվելու և առհասարակ այլ հարց, որ կապված է հիվանդանոցի ներքին կանոնադրության հետ, որոշում է հիվանդանոցի տնօրինությունը.
«Ֆինանասական բացը լրացնելու համար հիվանդանոցները տարաբնույթ միջոցներ են մշակում: Դրանցից է նաև վերելակից օգտվելու համար գումար գանձելը կամ, օրինակ, տեսակցությունների համար ևս գումար գանձելը»: Ի դեպ, մեզ հայտնեցին նաև, որ վերջին շրջանում գրեթե բոլոր հիվանդանոցների վերելակների պատերին գրված է, որ «Վերելակից օգտվելը բացառապես անվճար» է: