10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

119.6 մլն-ով կավելանա ԱԻՆ աշխատողների գումարները

Հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի ֆինանսավորմանը 2016 թվականին նախատեսվում է ուղղել 80 մլրդ 654.3 մլն դրամ: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նշված ծախսերը ներառում են ՀՀ
ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության և քրեակատարողական համակարգի ծախսերի ֆինանսավորումները:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ ներկայացրեց նախարարության ծախսերը: Ըստ նրա` փրկարար ծառայությանը 2016-ին կտրամադրվի 7մլրդ 443.7 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումները 2016-ի պետական բյուջեի նախագծում նախատեսվել են 6 մլրդ 642.6 մլն դրամ: Աճը 2015 թվականի նկատմամբ կազմում է 119. 6 մլն դրամ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ