23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

2016-ին պետական ծախսերը կավելանան

2016 թվականի ծախսերի գծով նախատեսված է ՀՆԱ-ում տեսակարար կշռի նվազում մինչև 25.2 տոկոսով, ընդ որում` ծախսերի կառուցվածքում փոքր-ինչ ավելացել է կապիտալ ծախսերի բաժինը՝ կազմելով ընդհանուր ծախսերի 9.4 տոկոսը: Այդ մասին այսօր խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ներկայացնելով 2016 թվականի բյուջեի մասին ԿԲ-ի եզրակացությունը:Նրա խոսքով` բյուջեի ծախսային մասը 2015 թվականի բյուջեի հաստատված մակարդակի համեմատ կավելանա 68.1 միլիարդ դրամով.

«Սոցիալական բնույթի ծախսերը 2016 թվականին կաճեն շուրջ 3.9 տոկոսով՝ 2015-ի օրենքով նախատեսված ցուցանիշի նկատմամբ: Գնաճի վրա ազդեցության տեսանկյունից գալիք տարվա պետբյուջեի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի ընդլայնում՝ պայմանավորված բյուջեի պակասորդի՝ դեռևս պահպանվող բարձր մակարդակով»:

ԿԲ նախագահի փոխանցմամբ` հաջորդ տարի գնաճը կպահպանվի 4 +- 1.5 տոկոսային կետի տատանումների թույլատրելի միջակայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ