Մհեր Սեդրակյանը անկեղծորեն ափսոսում է
Henaran.am-ի խմբագրությունը ստացել է Ազագային ժողովի պտագամավոր ՄհերՍեդրակյանի հայտարարությունը:
“Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ եւ Ա1 պլյուս հեռուստաընկերության լրագրողի միջեւ տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երեւի այլեւս կարեւոր էլ չէ: Սա թերեւս հենց այն դեպքն է, երբ եւ՛ լրագրողը, եւ՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար”: