01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Տաջիկստանի վարչապետին /Ֆոտո/

 

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք  հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացումը: Առևտրատնտեսական կապերի զարգացման առումով կողմերն անհրաժեշտ են համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը, ինչը  կնպաստի նաև առևտրաշրջանառության ծավալների աճին:

Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները կարևոր են համարել  ընդլայնել ու խորացնել փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

4

5

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ