02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քայլեր ձեռնարկվեն՝ բռնությունից խուսափելու համար․ համանախագահների հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հայտարարություն են տարածել, որում ամփոփել են հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած վերջին այցը։

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու առնչությամբ, որպեսզի քննարկեն հակամարտության կարգավորման հարցերը:

«Մենք նախագահների հետ հանդիպումներում նշել ենք շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգների մասին: Ծանր զինատեսակների` ականանետների ու հրթիռահրետանային կայանքի կիրառումն անընդունելի է և մեծ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք անմեղ քաղաքացիների շրջանում գրանցված դեպքերի ու մարդկային կորուստների առնչությամբ և ակնկալում ենք, որ կողմերը բոլոր քայլերը կձեռնարկեն բռնությունից խուսափելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Դրանում նշվել է, որ շփման գիծը հատելու ժամանակ «համանախագահների ուղղությամբ անհայտ կողմից կրակոցներ են արձակվել՝ ստիպելով նրանց պաշտպանական միջոցներ կրել»: Համանախագահները դա որակել են իբրեւ «հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կանխելու փորձ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ