11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամեն օր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանին, որպեսզի  Կասյան փողոցի վերին հատվածում և «Մալիբու» սրճարանին հարողտարածքում գործող  գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ըներառյալ գործեն ամեն օր, ընդառաջելով   գյուղացիական  տնտեսությունների խնդրանքին և հաշվիառնելով առկա պահանջարկը։ Այս մասին հայտնում է գյուղնախի լրատվական ծառայությունը:

Այն հանրապետության գյուղացիական տնտեսություններին կընձեռի հնարավորությունբերքահավաքի բուռն շրջանում բերքն անմիջապես իրացնել մայրաքաղաքում։

Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի առևտրի ևսպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներինհանձնարարվել է ապահովել գյուղատնտեսական տոնավաճառների ամենօրյա աշխատանքիկազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ