22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Երեւանի նախադպրոցական հաստատություններում վերանորոգման ծրագրերին

Ս.թ. հոկտեմբերի 25-ին մարդասիրական աջակցության ծրագրերի տնօրեն, Եվրասիայի տարածաշրջան, ԱՄՆ պետդեպարտամենտից Ջերալդ Օբերնդորֆերը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը եւ այլ պաշտոնյաներ ու հյուրեր մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 153 եւ 151 նախադպրոցական կրթական հաստատություններում Միջազգային օգնություն եւ զարգացում /IRD/ կազմակերպության կողմից խոհանոցների վերանորոգման ծրագրի ավարտը նշանավորող միջոցառմանը:

Այդ հաստատությունները կառուցվել են վաթսունականներին: IRD-ն իրականացրել է այս երկու վերանորոգման ծրագրերը, յուրաքանչյուրը 15 հազար դոլար արժողությամբ, ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ: Թիվ 151 նախակրթարանում ծրագրի իրականացումը համընկավ քաղաքապետարանի կողմից նախակրթարանի ընդհանուր վերանորոգման հետ, իսկ թիվ 153 նախակրթարանի վերանորոգված խոհանոցին թաղապետարանը տրամադրեց 2 սալօջախ:

Վերանորոգման ծրագիրն անդրադարձել է կարեւոր հիմնախնդրին եւ բարելավել երեխաների սննդային հիգիենայի պայմանները: IRD-ն տրամադրել է նաեւ վերմակներ եւ սպորտային կոշիկներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ