23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Սպանեք դրան … »

Հոկտեմբերի 21-ին Facebook սոցիալական ցանցում տեղեկատվություն էր տարածվել, թե իբրև հեռուստահաղորդավարուհի, լրագրող Զառա Արամյանը Զաքյան փողոցում բնակարան ունի:
Henaran.am-ը զրուցել էր տիկին Արամյանի հետ: Վերջինս մեզ տեղեկացրել էր, որ տեղկությունը իրականությանը չի համապատասխանում:
Դեպքի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև տվյալ տեղեկատվությունը տարածածած Facebook-ի օգտատեր Գուրգեն Վարոսյանից, սակայն վերջինիս էջում նրա մասին գրեթե տեղեկատվություն չկա, իսկ մեր նամակները մնում են անարձագանք, ինչն էլ ենթադրելու տեղիք է տալիս, որ հիշյալ օգտատերն ինչ-որ մեկի «ֆեյքն» է, ով փորձում է զրպարտել հեռուստալրագրողին:
Ցավոք, տիկին Արամյանի դեպքը միակը չէ: Այսօր համացանցում հաճախ ենք հանդիպում նմանատիպ հրապարակումներ, որոնք հեռու են իրականությունից: Արդյունքում` մարդիկ դառնում են զրպարտության զոհ՝ ստիպված լինելով կամ հերքելով դուրս գալ կեղծ լուրի «տակից», պատասխանել մեղադրյալի աթոռին գամող ինչ-որ անհասցե եւ անհայտ ֆեյքի հղում անող լրագրողական հարցերին, կամ լռել:
Որքան էլ լուրը հերքվում է, «մավրն անում է իր սեւ գործը»: Հասարակական սկզբնական ընկալումը ցրել չի հաջողվում: Այսպես՝ հերթով-կարգով ոչնչացնում ենք ցանկացած հեղինակություն, «սպանում» նրա ընտանիքի անդամներին : Արդյունքում հասարակությունը չունի որեւէ քաղաքական-հասարակական, մշակութային կամ հոգեւոր առաջնորդ: Նայեք ձեր շուրջը, փնտրեք մի հեղինակություն, ում խնամքով չեն փորձել եւ շարունակում են «սատկացնել» :
Henaran.am-ը զրուցեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Նոր մեդիաներ»-ի դասախոս, դոցենտ, բ.գ.թ. Դավիթ Ալավերդյանի հետ, ով նշեց, որ այն նյութերի համար, որ իրենց մեջ զրպարտություն են պարունակում, պատիժ է սահմանված Քաղաքացիական օրենսգրքով` մինչև 2 մլն դրամ:
«Բայց պատիժը կիրառելու համար նախ պետք է գտնել գրառում կատարողին: Եվ նույնականացնել այն օգտատիրոջ հետ, որի անունից գրառում է կատարել: Ոստիկանությունը նման հարցերով չի զբաղվում: Միակ ճանապարհը դատարանն է, բայց դատարանն էլ չի կարող պարզել, թե ո՞վ է գրառում կատարողը, որովհետև դա տեխնիկապես շատ դժվար է, և անհրաժեշտ է Facebook-ի ադմինիստրացիայի օգնությունը»,- շեշտեց Ալավերդյանը:
Մեր բանախոսը հավելեց նաև, որ սոցցանցի ադմինիստրացիան նման ինֆորմացիա տալիս է միայն ծանր հանցագործությունների կասկածյալների վերաբերյալ, մինչդեռ զրպարտանքը այդպիսին չի համարվում:
«Փոխարենը Facebook-ը ինքնին պարունակում է գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է չեզոքացնել կեղծ օգտատերերին, վիրավորանք և զրպարտանք տարածողներին: Պետք է ճիշտ օգտագործել «Report» կոճակը, և մեծ է հավանականությունը, որ Facebook-ն ինքը կարգելափակի կեղծ օգտատիրոջը»,- նշեց Դավիթ Ալավերդյանը` հավելելով,- «Երկրորդ խորհուրդս է, հատկապես հայտնի մարդկանց, թեթև վերաբերվել այն ամենին, ինչ գրվում է սոցցանցերում»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ