25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայում ՌԴ քաղաքացիներ են առեւանգվել

Սիրիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է Սիրիայի Լաթաքիա քաղաքում ՌԴ 2 քաղաքացիների առեւանգման փաստը, հաղորդում է “РИА Новости”-ն: ՌԴ քաղաքացիները Սիրիայում աշխատելիս են եղել: 

Դեսպանատունն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց գտնման վայրը ճշտելու համար` սերտորեն համագործակցելով տեղի իշխանությունների հետ: Առեւանգման հանգամանքները չեն լուսաբանվում` ելնելով անվտանգության նկատառումներից: 

Նշենք, որ օտարերկրյա քաղաքացիների առեւանգման մասին լուրը հայտնել են իտալական ԶԼՄ-ները` նշելով, որ Սիրիայում առեւանգվել են Իտալիայի մեկ եւ օտարերկրյա 2 քաղաքացիներ, սակայն որեւէ մանրամասներ չէին ներկայացվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ