08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեռու չէ իմ մահը, բայց դա ինձ չի վախեցնում. մեծերը՝ Աստծո մասին

«Համբերությամբ միահյուսված իմ կյանքը միայն ուրախություն է եղել: Թեպետ Աստծո մեծության առջև ես պետք է խոստովանեմ, որ Նա Ամենիշխան է: Մենք չենք հասնի Նրան: Նա մեծ է զորությամբ, Նրա դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար, և ինձ թվում է, թե ես գնում եմ Նրա հետքերով: Զգում եմ ՝ հեռու չէ նաև իմ մահը, բայց դա ինձ չի վախեցնում:

Ամենազորը իմ հոգու համար կգտնի մեկ այլ ձևի կյանք, կտանի ինձ հավիտենության ճանապարհով, ինչպես որ տանում է մոլորված աստղին անսահման խավարի միջով: Ես մարդկանց հետ վիճեցի ճշմարտության համար, իսկ Աստծո հետ՝ երբեք՝ հանգիստ սպասելով ինձ տրված ժամանակի սպառման վերջին»:

Աշխարհահռչակ աստղագետն իր շիրմաքարի վրա գրել է.

«Տեր, ես չեմ փնտրում Պողոսի բարձր շնորհը և չեմ էլ կարող խնդրել Պետրոսի հանդեպ ցուցաբերած Քո ողորմությունը, բայց աղերսում եմ Քեզ հետ խաչված ավազակին ընծայաբերած Քո ներումը»:

ԿՈՊԵՌՆԻԿՈՍ Նիկոլաս – (1473-1543), լեհ աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, լեհական եկեղեցու քահանա, պետական գործիչ, աշխարհի Արևակենտրոն ուսմունքի հիմնադիրը, ըստ որի Տիեզերքի կենտրոնում գտնվում է Արեգակը, իսկ Նրա շուրջը շրջանաձև ուղեծրերով հավասարաչափ պտտվում են մոլորակները: Ըստ Կոպեռնիկոսի՝ Երկիրը մի սովորական մոլորակ է, որը մեկօրյա պարբերությամբ պտտվում է իր առանցքի, իսկ մեկամյա պարբերությամբ՝ Արեգակի շուրջը: Նա ապացուցեց, որ Արեգակի տեսանելի շարժումը աստղային ֆոնի վրա ոչ թե նրա իրական շարժման, այլ Երկրի պտտման հետևանք է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ