Շոկ․ վաֆլիի միջից օգտագործված պահպանակ են հայտնաբերել /ֆոտո/
Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Կազան քաղաքում։ Կինը վաֆլի է գնել, եւ երբ նրա երեխան սկսել է ուտել դրանցից մեկը, մայրը նկատել է, որ վաֆլիից բացի երեխան ինչ-որ այլ բան է ծամում։
Հանելուց հետո կինը տեսել է, որ երեխան օգտագործված պահպանակ է ծամում, որը վաֆլիի միջից էր դուրս էր եկել, գրում է Tatpressa.ru-ն։
Ծնողներն անմիջապես լուսանկարել են վաֆլին։ Նրանք ենթադրում են, որ միայն իրենց չի նման «նվեր» բաժին հասել։ Իրենց գնած վաֆլիի մեջ պահպանակի կեսն է եղել, հետեւաբար՝ դրա մյուս կեսն այլ բաժնում է հայտնվել։ Երեխային ծնողները տարել են բժշկի, այժմ նա մի շարք ստուգումներ պետք է անցնի, քանի որ պահպանակն օգտագործողը կարող էր տարբեր վարակներ ունենալ։
Հայտնի է նաեւ, որ նշյալ վաֆլիի արտադրամասը Նիժեգորոդսկում է գտնվում։
Դեպքի առթիվ քննություն է սկսվել։