23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Խոպանչիները յոլա են տանում»

Տարվա վերջին սովորաբար տնտեսության աշխուժացում է նկատվում: Այս տարի նույնպես սպասելի է տնտեսական ցուցանիշների բարելավում:  Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը.

«Այս շրջանում աճում են արտահանման ծավալները, աճում  են դրսից ուղարկվող տրանսֆերները: Արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնում են և իրենց հետ բերում որոշակի գումարներ, ինչն ապահովում է տնտեսության մեջ որոշակի աշխուժացում»: Տնտեսագետը կարևորում է նաև գյուղատնտեսական ապրանքների մթերման կազմակերպումը:

Ըստ նրա` եթե իրացումը ճիշտ կազմակերպվի, կարելի է խոսել իրական արդյունքներ ունենալու մասին, խոսքը վերաբերում է ոչ միայն խաղողին, այլ նաև կարտոֆիլին, կաղամբին և այլ մթերքներին:

Տնտեսական ցուցանիշների բարելավմանը կարող է նպաստել նաև ՌԴ-ի հետ ապրանքադրամական հարաբերությունները, որպեսզի էներգակիրների ձեռքբերումը կատարվի ռուբլիով կամ դրամով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ