19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Տղամարդն ինքնաթիռում կծել է կողքինին ու մահացել

24-ամյա երիտասարդը անհայտ հանգամանքներում մահացել է Լիսաբոնից Դուբլին թռչող ինքնաթիռում։ Ինչպես հայտնի է դարձել, տղամարդն անակնկալ կերպով պանիկայի մեջ է ընկել, կծել Է կողքի նստած մարդուն, որը փորձում Էր օգնել նրան, գրում է RTE.ie-ն։

Իռլանդիայի Aer Lingus խոշ որագույն ավիափոխադրողի ինքնաթիռի հրամանատարը արտակարգ վայրԷջք կատարելու թույլտվություն Է խնդրել Քորք միջազգային օդանավակայանում, իսկ մոլեգին ուղեւորը՝ 24-ամյա պորտուգալացին, խուճապի նոպայից հետո կորցրել Է գիտակցությունը:

Այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրԷջք Է կատարել, բժիշկները արձանագրել են երիտասարդի մահը:

Ուղեւորի կծելուց տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրան անհրաժեշտ բուժօգնություն Է ցույց տրվել:

Ոստիկանության աշխատակիցներն օդանավակայանում տեղի ունեցածի մասին հարցաքննել են բոլոր 168 ուղեւորներին եւ անձնակազմի վեց անդամներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ