05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ պատահեց Նիկոլ Փաշինյանին /վիդեո/

Երբ անցյալ տարի նոր էր խոսվում Սահմանադրական փոփոխություններ անկացնելու մտադրությունների մասին, առաջ էին քաշվում Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հնարավոր տարբերակները, ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն խորհրդարանական եռյակը միանգամից հայտարարեց, որ փոփոխություններ անցկացնելը համարում է կեղծ օրակարգ, ապա պայքար ծավալեց Սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի շուրջ:

ՀԱԿ խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը չշտապեց դիրքորոշում հայտնել՝ խոսել կամ «դեմ»-ի կամ «կողմ»-ի դիրքերից: Երբ Սահմանադրական փոփոոխությունների նախագիծը մտավ ԱԺ,  Փաշինյանը խիստ քննադատեց այն` դեմ քվեարկելով նախագծին:

Թվում էր` նախագծին «դեմ» քվեարկած Փաշինյանն իր կուսակցության հետ լծվելու է «ոչ»-ի քարոզչությանը` հաշվի առնելով այն, որ նոտաստեղծ կուսակցության համար քաղաքական հարթակում տեղ զբաղեցնելու հարմար պահ է: Մինչդեռ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները հայտարարեցին՝ որոշել են որեւէ կերպ չմասնակցել Սահմանադրական փոփոխությունների շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Ավելին` Փաշինյանն իր կուսակիցներին ազատ է թողնելու հանրաքվեի քվեարկության հարցում. «ով ուզում է այո, ով ուզում է` «ոչ» քվեարկի»:

Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին հարցրինք, թե արդյոք հանրության մոտ տպավորություն չի ստեղծվում, որ «Քաղաքացիկան պայմանագիրը», այն է` Նիկոլ Փաշինյանը, նախընտրում է մի կողմ քաշվել և սա այն դեպքում, երբ ունի քաղաքական մեծ հավակնություններ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ