24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր Սահմանադրությունը շատ ավելի երեխայակենտրոն է

Արդեն տեղեկացրել էինք, որ Henaran.am-ը նոր շարք է սկսում, որտեղ ներկայացնելու է Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ առաջարկվող փոփոխությունների ուսումնասիրությունը` համեմատելով ու զուգորդելով գործող և առաջարկվող սահմանադրությունները:

Սահամանդրական բարեփոխումների մեջ որոշակի փոփոխություններ են եղել նաև երեխաների իրավունքների դրույթներում: Առաջարկվող սահմանադրությամբ, կարծես թե, երեխաներին ավելի շատ իրավասություն է տրվում և այս սահմանադրությունն իր տեսակով շատ ավելի երեխայակենտորն է, քան` նախորդը:

Համեմատության համար նշենք, որ եթե գործող սահմանադրության մեջ երեխայի ազատ արտահայտվելու մասին չի խոսվում, ապա նոր սահամանդրության համաձայն` «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում»:

Երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասանգետների կարծիքով` այս դրույթը, ըստ երևույթին, ենթադրում է, որ երեխան կարող է ազատ արտահայտել իր կամքը, նայել իր ցանկացած հեռուստա կամ մեդիահաղորդումը (եթե տարիքին համապատասխան է) և այլն: Իսկ եթե ծնողները դեմ են վերջինիս` տվյալ կարծիքի, մտքի հետ կամ հաղորդում դիտելուն, ապա կարող են վերջիններիս պատասխանատվության կանչել:

Ըստ մասնագետների` նոր սահմանադրությունը, ինչ խոսք, ավելի երեխայակենտրոն է և առաջին հայացքից մեկ քայլ առաջ է, սակայն իրականում այստեղ ամեն բան համակարգված չէ: Այնպիսի տպավորություն է, որ նոր սահմանադրության մեջ ցանկացել են ամեն կետ ներառել, բայց չեն հստակեցրել, թե որ կետն ինչ է ենթադրում, ինչն էլ հետագայում թույլ կտա տվյալ կետը մեկնաբանել տարբեր տեսանկյուններից:

Մասնագետ փորձագետներն ասում են նաև, որ այս սահմանադրությունը երեխաների իրավունքների պաշպտպանության մասով եվրոպական ստանդարտներին այդքան էլ մոտ չէ , քանի որ եվրոպական երկրներում երեխաների համար հատուկ սահմանադրություն է գործում, ինչը մեր երկրում առկա չէ: Մասնագետները նշում են, որ թերացում է, օրինակ, այն դրույթը, որ չափահասին և անչափահասին նույն դատահոգեբանական փորձաքննությունը նշանակել չի կարելի. նույն հոգեբանը կամ դատաբժիշկը չի կարող աշխատել և՛ մեծահասակի, և՛ մանակահասակի հետ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ