22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր շարք` սահմանադրական բարեփոխումների մասին

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ամբողջ տարածքով մեկ տեղի է ունենալու Սահմանադրական բարեփոխումների համար անցկացվող հանրաքվեն, ինչն էլ շարունակում է մնալ օրվա գերագույն հարցերից մեկը: Հայաստանյան գերթե բոլոր լրատվամիջոցներն ամեն օր, օրը մի քանի անգամ, անդրադառնում են փոփոխվող սահմանադրության թեմային, տարբեր եզրահանգումներ կատարում այս հարցի շուրջ, մեկնաբանում, քննադատում կամ դրվատում առաջարկվող փոփոխությունները:

Ամեն օր ականջալուր ենք լինում, որ այս կամ այն քաղաքական գործիչը կարծիք է հայտնում սահամանդրական փոփոխության վերաբերյալ` հաճախ չհիմնավորելով ու ըստ կետերի չառանձնացնելով իր կարծիքը: Արդյունքում` քաղաքացիները չեն հասկանում` ի վերջո կո՞ղ, թե՞ դեմ քվեարկեն առաջարկվող փոփոխություններին:

Մեկնաբանությունը` մեկնաբանություն, սակայն ի՞նչ է իրականում ենթադորւմ այս նոր սահամանդրոթյունը, ի՞նչ նոր դրույթներ են առաջ գալու կամ ի՞նչ դրույթներ են հետ մղվելու, օրենքի ի՞նչ կետեր են փոփոխվելու, ի՞նչ են ենթադրելու այդ փոփոխությունները, որտե՞ղ ենք շահելու և որտե՞ղ ենք կորցնելու. սրանք հարցեր են, որ անպատասխան են:

Այս նկատառումներն էլ հաշվի առնելով` Henaran.am-ի խմբագրակազմը որոշել է նոր շարք սկսել, որտեղ կներկայացնի Սահմանադրական բարեփոխումների մասին ամփոփ ու հանրամատչելի տեղեկատվություն` համեմատելով գործող սահմանադրության և առաջարկվող նոր սահամանդրության օրենքներն ու դրույթները` համեմված տվյալ ոլորտի մասնագետների կարծիքով ու մեկնաբանությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ