ԲՀԿ-ի որոշումը Արզաքանցյանին չի հետաքրքրում
Նախկին պատգամավոր, գործարար, ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը նախագահական ընտրություններում գործող նախագահին արժանի մրցակից չի տեսնում: Այս մասին Արզաքանցյանն ասաց լրագրողներին:
ՀՀԿ-ի նոր՝ ՛՛Դեպի ապահով Հայաստան՛՛ կարգախոսի մասին նա նշեց, որ այդ կարգախոսի միջոցով իրենք ցանկանում են ասել, որ գնում են դեպի ապահով Հայաստան եւ այն շատ դրական կարգախոս է:
՛՛Նախորդ կարգախոսն իրեն արդարացրեց: Որպես օրինակ՝ Հայաստանը համեմատած այլ երկրների հետ չի ունեցել այնպիսի խորը ճգնաժամ, որ ունեցել են աշխարհի այլ երկրները, գործազրկությունը չի ավելացել՛՛,-ասաց գործարարը՝ հիշատակելով, թե ինչ է կատարվում Եվրոպայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանն ու Իսպանիան: ՛՛Հայաստանն այս բլոկադայի մեջ այսքանն էլ որ դիանում է, էլի լավ է՛՛,-հավելեց:
ԲՀԿ-ի որոշման մասին Արզաքանցյանն ասաց, որ դա ԲՀԿ առաջնորդի որոշումն է, իրեն չի հետաքրքրում: ՛՛Գագիկ Ծառուկյանը, իրենց խումբը ոնց որոշում են, այդպես էլ անում են՛՛: