19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Առյուծին հերձել են երեխաների աչքի առաջ /ֆոտո, վիդեո 18+/

Դանիայի Օդենսե քաղաքի գազանանոցի դիմաց հարյուրավոր մարդկանցից բաղկացած հերթ է գոյացել օրերս։ Նրանցից շատերն իրենց հետ բերել են իրենց փոքրիկ երեխաներին։

Նման հերթի պատճառը եղել է այն, որ գազանանոցում հանրային կերպով հերձել են առյուծին, իսկ այդ տեսարանները ցանկացել են տեսնել հարյուրավոր մարդիկ։

Ավելի վաղ գազանանոցի տնօրինությունը հայտարարել էր, որ պատրաստվում է հերձել առյուծին եւ հրավիրել էր դպրոցականներին դիտելու այդ տեսարանը, գրում է LifeNews-ը։

Անասնաբույժները հայտարարել են, որ կենդանու հերձման ընթացքում հնարավոր կլինի ավելի շատ բան իմանալ նրա օրգանիզմի մասին։

Կենդանին դեռեւս ամիսներ առաջ է սատկել, սակայն նրան պահել են սառցարանում։

0207f804_1

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ