06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Օրակարգում էթիկայի հանձնաժողովն է. Հայկական ժամանակ

Կառավարությունը երկուշաբթի կայանալիք ԱԺ նիստի օրակարգում արտահերթության կարգով ընդգրկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ Կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։

 “Սա էթիկայի հանձնաժողովի կազմի հարաբերակցության փոփոխություն է ենթադրում, եւ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շտապում է դա ընդունել, որպեսզի իր սցենարով տանի “83-ի գործով” Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկումը: 

Երեկ, թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ի այս նախաձեռնությունը, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը զարմանալի չի համարել, որ իշխանությունը փորձում է վարկաբեկել այս հանձնաժողովը: “Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի: Իշխանությունը ՀՀ-ն՝ որպես ինստիտուտ մինչեւ հողին չհավասարեցնի, չի հանգստանա”,- ասել է Փաշինյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ