24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կապն ու Ինտերնետը նախարարություններում. Ազգ

Հայաստանի Հանրապետության 17 նախարարությունները 2012-ի հունվարի դրությամբ ունեն ինտերնետ կապ, իսկ աշխատողների 89 տոկոսը օգտագործում է համակարգիչներ (անհատական, դյուրակիր եւ այլն): Այս ցուցանիշներն են երեկ հրապարակվել “Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը ՀՀ նախարարություններում” հետազոտության զեկույցում, որն իրականացրել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը Եվրոմիության աջակցությամբ: Այս մասին գրում է “Ազգ”-ը:

Հետազոտությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետության 18 նախարարություններից 17-ում եւ վերաբերել է համակարգիչների, ներքին համակարգչային ցանցի, ինտերնետ ցանցի օգտագործման, անհատական մարդկային ռեսուրսների ծառայություններին էլեկտրոնային եղանակով նախարարությունների աշխատողների հասանելիության եւ այդ ամենին առնչվող այլ հարցերին:

Նախարարությունների 94 տոկոսը ունեցել է ներքին հաղորդակցման համակարգչային ցանց` մեկ շենքում կամ հարեւան շենքերում միմյանց միջեւ հաղորդակցության համար: Սակայն միայն 59 տոկոսին են հասանելի եղել էլեկտրոնային եղանակով անհատական մարդկային ռեսուրսների սպասարկման ծառայությունները:

Ինչպես արդեն նշեցինք, թեեւ բոլոր նախարարություններն ապահովված են ինտերնետ կապով, բայց աշխատողների 76 տոկոսին է այն հասանելի եղել այդ պահին: Ընդ որում, ինտերնետային կապի 88 տոկոսը եղել է մալուխային, օպտիկամանրաթելային, ֆիքսված անլար եւ մի քանի այլ տեսակի: Ամենաարագ ներբեռնման արագությունը կազմել է 2,1 Մբ/վ:

2012-ի հունվարին նախարարությունների 94 տոկոսն օգտագործել է ուղղակի կապի (այցելություն, հանդիպում), ավանդական փոստի եւ կայքէջի միջոցով հանրային ծառայությունների մատուցումը: Սպասարկման կենտրոնների միջոցով հանրային ծառայություններ է մատուցել նախարարությունների 41 տոկոսը, հեռախոսով` 76 տոկոսը, բջջային հեռախոսով` 53 տոկոսը, էլեկտրոնային փոստով` 88 տոկոսը, ինտերնետային սոցիալական ցանցի միջոցով` 35 տոկոսը, ինտերետային հեռախոսակապի միջոցով` 18 տոկոսը:

Զեկույցում նշվում է, որ բոլոր նախարարություններն ունեցել են պաշտոնական կայքէջեր, որտեղ նշված է եղել նրանց կառուցվածքի, գործունեության, նորությունների մասին: Նախարարությունների 87 տոկոսն ապահովել է հասանելիություն իր կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությանը, իսկ 71 տոկոսը իր հաղորդագրություններում օգտագործել է էլեկտրոնային ստորագրություն` կիրառելով գաղտնի ծածկագրերի մեթոդները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ