“Քսերոքս”-ից կախված է դատական գործերի ճակատագիրը. Հրապարակ
Արդեն 7 օր է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի պատճենահանման սարքը փչացած է, եւ սենյակի դուռը, որտեղ գտնվում է այդ սարքը, խրոնիկ փակ է: Դատական գործերի նյութերը քաղաքացիներին չեն տրամադրվում: Նրանց դիմավորում են երկրորդ հարկից իջնող պրակտիկանտները եւ բացատրում, որ “քսերոքսը” չի աշխատում: Նկատի ունենալով, որ վճիռների բողոքարկման ժամկետը սեղմ է, ստացվում է, որ դատական գործերի ճակատագիրը կախված է պատճենահանման սարքից: Իսկ շենքի տարածքից նյութերը դուրս հանել չի կարելի՝ այլ տեղերում պատճենահանելու համար: Ի դեպ, եթե դրսում մեկ էջի պատճենահանման համար 20 դրամ են վերցնում, ապա դատարանի շենքում նույն ծառայությունն արժե մոտ 100 դրամ:
Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: