08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ցմահ ազատազրկվածների հարազատները կդիմեն կտրուկ քայլերի/վիդեո/

Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրն անժամկետ հացադուլ անող 50 ցմահ դատապարտյալների հարազատները, ովքեր պահանջում էին վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ և նստացույց սկսել:

Ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ իրենց հետ բերել են հետեւյալ գրությամբ պաստառներ՝ «Որդուս դատապարտողն այսօր դատապարտյալ է», «Պարո՛ն Կոստանյան, վերանայե՛ք, ուղղե՛ք նախորդի սխալը», «Վերանայեք ցմահիս գործը», «Արմեն Չատինյան, ես դեռ 27-տարեկան եմ», «Արդարություն», «Մահապատիժը գործում է», «Պատասխանեք ցմահ հացադուլավորների պահանջին»:

Կառավարության անդամներից ոչ ոք չմոտեցավ ցմահ դատապարտյալների հարազատներին: Ավելի ուշ նրանք երթով շարժվեցին Նախագահական նստավայր:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ