31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեծ ռիսկ

Վաշինգտոնյան Քարնեգի հիմնադրամի աշխատակից Թոմաս դե Վաալը իր «Կորցնելով վերահսկողությունը Կովկասում» հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Փորձագետը նշում է, որ 1994թ. ռազմական գործողությունների ավարտից հետո Ղարաբաղյան հակամարտությունը երբեք սառեցված չի եղել: Հեղինակի կարծիքով` կողմերից ոչ մեկը պատրաստ չէ գնալ ցավոտ փոխզիջման, որը կհանգեցնի խաղաղության, գրում է politico.eu-ն.

«Հայաստանի կիսաժողովրդավարական առաջնորդների եւ Ադրբեջանի բռնապետական ղեկավարների համար ռեժիմը պահպանելը բացարձակ առաջնային խնդիր է։ Նրանք վախենում են փոփոխություններից եւ պարբերաբար օգտագործում են «Ղարաբաղի հաղթաթուղթը» ազգին իրենց դրոշի շուրջ համախմբելու նպատակով»:

Վաալի կարծիքով` Ռուսաստանը ջանում է ինքը թելադրել վտանգավոր իրավիճակը, միեւնույն ժամանակ չձգել թելերը: Մոսկվան ռազմավարական շահ ունի հակամարտությունը լուծելու համար, սակայն պարբերաբար օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանից եւ Ադրբեջանից ռազմավարական օգուտ քաղելու եւ Հարավային Կովկասում ռազմահենադաշտ պահպանելու նպատակով:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին` վերջին ժամանակներս Մինսկի խումբը հակամարտությունը կառավարելու վարժություն է դարձել՝ փոքր ամբիցիաներով եւ հակամարտության կարգավորման նույն փոքր հնարավորություններով։ Բացի այդ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայի հարցով տարաձայնությունները վնասել են խաղաղության գործընթացին.

«Ռուսաստանն ամենուր իր ճանապարհին անկարգություններ է թողնում: Վերջին հայ-ադրբեջանական մարտերը մեծացնում են ռիսկը, որ սխալ հաշվարկի դեպքում լուրջ միջադեպը կհանգեցնի նոր փոքր պատերազմի, որը ոչ ոք չի ուզում, սակայն որից կողմերից ոչ մեկը պատրաստ չէ հրաժարվել։ Ռուսաստանի վարքագիծն ավելի է բարդացնում կատարվածին վերջ դնելու հնարավորությունը»:arm136299730875

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ