13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտաքին ուժերն օգտագործում են սիրիական ընդդիմությանը. արաբագետ

Արտաքին ուժերը սիրիական ընդդիմությանն օգտագործում են Սիրիայի ներքին քաղաքական վիճակն ապակայունացնելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը` անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին: 

Արաբագետը կարծիք հայտնեց, որ Արեւմուտքը չի դիմի ռազմական միջամտության` միաժամանակ նկատելով, որ դեռեւս վաղ է խոսել դրա մասին: 

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ներկայումս Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ նրա կողմնակիցների միջեւ մարտեր են տեղի ունենում գլխավորապես մայրաքաղաք Դամասկոսում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ