24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տղան գլուխը բռնել ու գոռում էր, աղջիկը պառկած էր կարմիր ձյան մեջ. ողբերգական դեպք /ֆոտո/

Պերմի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել` ռումբի պայթյունի հետեւանքով 8 տարեկան աղջիկը մահացել է, 12-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում է: «Ես 4 տղա ունեմ եւ մեկ-մինուճար աղջիկ… ունեի»,- լաց լինելով պատմում է 8-ամյա Լերայի մայրը` Թամարան:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին` Պերմսկի շրջանի փոքրիկ Չայկովսկայա գյուղում: Ուժեղ ցնցումից տեղացիները սարսափել են: Ավելի ուշ պարզվել է` դեռեւս Քաղաքացիական պատերազմից մնացած արկ է պայթել, գրում է Komsomolskaya pravda-ն:

Գյուղի ծայրում գտնվում է Եսենինների տունը, որի բակում շինություն կա, որտեղ փայտեր են պահում: Հենց այստեղ է տեղի ունեցել ողբերգությունը:

«Մենք տեսանք Վովային, մեր ընկերոջը: Նա ուժեղ գոռում էր ու բռնել էր գլուխը: Իսկ կողքին Լերան էր պառկած, նրա տակ ձյունը կարմիր էր…»,- պատմում են երեխաները:

Այդ օրը, երեկոյան, Եսենինների ընտանիքը` Թամարան, Ալեքսեյն ու նրանց երեխաները, տանն էին: Հարեւանի երեխան, Վովան եկավ նրանց 12-ամյա որդու` Վասյայի մոտ: Տղան պետք է ընկերոջը խաղ փոխանցեր, բայց քանի որ զբաղված էր, քրոջը` Լերային, ասաց, որ տանի ու տա: Աղջիկը դուրս եկավ, վազեց դեպի Վովան, ու հենց այդ պահին տեղի ունեցավ պայթյունը: Աղջնակը տեղում մահացել էր, տղային տարան հիվանդանոց, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, ծանր վիճակում է:

Դեպքի վայր եկան փրկարարներն ու ոստիկանները: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն գլխավոր հարցն այն է` որտեղից է բնակելի տան բակում արկ եղել:

Քննիչները կարծում են, որ Եսենինները մետաղի ջարդոններ են հավաքել` հանձնելու համար, դրանց թվում նաեւ արկ է եղել: Իսկ այն, որ նրանք մետաղ են հավաքել, հաստատում են հարեւանները: Ասում են` ոչ մի տեղ չեն աշխատել, դրա հաշվին են ապրել:

«Մեր տարածքում ճահիճներ են, այնտեղից էլ հանում են մետաղը: Այնտեղ հաճախ են արկեր եղել, մասնագենտերի ենք կանչել, բայց դրանք երբեք չեն պայթել»,- պատմում են հարեւանները:

Եսենինների ընտանիքը, սակայն, այլ վարկած ունի:

«Սուտ է, մենք մետաղի ջարդոններ չենք հավաքում: Ոստիկանները փնտրել են ու ոչ մի մետաղ չեն հայտնաբերել: Մենք ամռանը սունկ, հատապտուղ ենք հավաքում, տանում քաղաք, վաճառում, այդպես ենք ապրում: Ավագ երեխաներն աշխատում են, ես նպաստ եմ ստանում: Մի խոսքով, աղքատ չենք: այդ արկը մեր ծանոթն էր բերել, բակում գցել` առանց իմանալու, թե ինչ է ու մոռացել տանի: Դա այնտեղ երկու շաբաթ ընկած է եղել, մինչեւ որ Վովան գտել, վերցրել է»,- ասում է Թամարան:

«Վովան խուլիգան է: Երեւի, սկզբում վերցրել է վտանգավոր իրը, հետո գցել»,- ասւոմ է Լերայի ավագ եղբայրը` Սաշան:

«Լերան ոսկի երեխա էր: 8 տարեկան էր, բայց շատ ինքնուրույն, ամեն ինչ ուզում էր սովորել, ուզում էր երաժշտական կրթություն ստանալ դպրոցից հետո»,- պատմում է փոքրիկի մայրը:

Վիրավոր տղայի մոտ էլ ոչ ոքի չեն թողնում:

1011622 1011623 1011625 1011626 1011629 1011630

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ