13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվս մեկը չի առաջադրվի

”Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը չի մասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին Բլեյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Կրթահամալիրի տնօրենի խոսքով` նախագահական ընտրություններն ինքը Օլիմպիական խաղեր չի դատարկում, որտեղ  մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է համարվում:

”Հանրապետության նախագահն ինձ համար աշխատանք է”,-նշեց Բլեյանը: Վերջինս հավելեց, որ ինքը կմասնակցեր միայն այն դեպքում, երբ իմանար, որ հաղթանակ է տանելու, բայց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում նա վստահ է, որ հաղթանակ չի կարող տանել: ”Ես, եթե մասնակցեմ, ուրեմն պիտի դառնամ նախագահ, բայց ես այս ընտրություններում, այս անգամ չեմ կարող դառնալ նախագահ, չեմ հաղթի, այդ պատճառով էլ չեմ մասնակցում”,-պարզաբանեց Աշոտ Բլեյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ