14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բարեգործություն դանիացիների կողմից

Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 10-16-ը Հայաստանում բարեգործական համերգներով հանդես կգա Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը, ղեկավար՝ Դորթե Բիլ:
Բանախոսները պատմեցին, որ համերգներն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում և նվիրվում են դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենի և Քարեն Եփփեի հիշատակին: Դորթե Բիլը և Մարտին Օլսենն այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսեցին ծրագրի մասին:
Երգչախմբի երգացանկում ընդգրկված են դասական, հոգևոր, ժամանակակից և արևմտաեվրոպական ստեղծագործություններ, դանիական ժողովրդական երգեր` խորեոգրաֆիկ կատարումներով: Հայաստանյան համերգների ընթացքում երգչախումբը կկատարի նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Շրջագայության ընթացքում երգչախումբը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, Մայր Աթոռ Սբ Էջմիածին և Մատենադարան: Ընդ որում` երևանյան բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի Բերդի երգչախմբին:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ