20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ առաջնորդը որևէ բանից չի վախենում

”Ոչ մի այլ որոշման մասին, ոչ մի այլ նախապատվության կամ ցանկացած այլ որոշման մասին ԲՀԿ-ը ձեզ չի ասել, և որևէ մեկին չի ասել, զարմանում եմ, թե որտեղից է այն զարմանքը, թե ինչու այս որոշումն է կայացվել”,-Henaran.am-ի հետ զրույցում` ի պատասխան հարցի, թե ինչու է ԲՀԿ առաջնորդը որոշել չառաջադրվել և որևէ մեկին չսատարել նախագահական ընտրություններում, ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Վերջինիս խոսքով` ԲՀԿ-ն այս որոշումը կայացրել է` ելնելով որոշակի նկատառումներից, հայացքներից, դիրքորոշումից ու ռազմավարությունից: Մեր դիտարկմանը, որ վերջերս հենց ինքը` Ուրիխանյանն էր հայտարարել, որ իրենք միլիոնավոր ընտրազանգված ունեն, չարժե՞ր հանուն այդ ընտրազանգվածի առաջադրվել, Ուրիխանյանն արձագանքեց.

”Ինքը, կուսակցության թիմը մշտապես խոսել են ու ասել են, որ կա մի նախապատվություն ու գերակայություն, որը մեզ համար նպատակ է` այն է` Հայաստանի Հանրապետությունում իրավիճակային փոփոխություն իրականացնելը և որպես հետևանք` մարդկանց կյանքում փոփոխություն իրականացնելը, որևէ դիրք, աթոռ, պաշտոն, այդ թվում նախագահի, ավելի կարևոր այդ խնդրից լինել չի կարող”: 

Մեկնաբանելով տարածված այն տեսակետը, որ ԲՀԿ-ն վախ ուներ կորցնել իր ընտրազանգվածը, եթե Ծառուկյանն առաջադրվեր ու պարտվեր` Ուրիխանյանն ասաց. ”ԲՀԿ առաջնորդը որևէ բանից չի վախենում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ