27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամենաթանկարժեք նամակներից մեկը. այսօր փոստի համաշխարհային օրն է /ֆոտո/

Այսօր` հոկտեմբերի 9-ին, ողջ աշխարհում նշվում է որպես Փոստի համաշխարհային օր:

Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը:

1874թ. հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը:

1878թ. միությունը վերանվանվեց ու սկսեց կոչվել Փոստային համաշխարհային միություն, որն այսօր ներառում է 189 երկիր:

Ամբողջ աշխարհում, սկսած հոկտեմբերի 9-ից, անցկացվում է Նամակի միջազգային շաբաթը:

Հ.Գ.

Լուսանկարում ներկայացված է աշխարհի ամենաթանկարժեք նամակներից մեկը, որտեղ 195 երեխաներ Աբրահամ Լինքոլնից խնդրում են վերացնել ստրկությունը: Այն 2008 թվականին աճուրդում վաճառվել է 3.4 միլիոն դոլարով:

3863855

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ