29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՆԱՏՕ-ն զորք կուղարկի Թուրքիա, եթե դրա անհրաժեշտությունը լինի

ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան դաշինք)-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտեբերգը,   հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկացած վտանգի դեպքում պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին, այդ թվում նաև դաշինքի անդամ Թուրքիային: Թուրքական «demokrathaber»-ի փոխանցմամբ` այդ հայտարարությունը Ստոլտեբերգը արել է Բրյուսելում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտապանության նախարարների ժողովից առաջ, լրագրողների հետ զրուցելիս, գրում է Ermenihaber.am-ը:

«ՆԱՏՕ-ի հարավային սահմաններից հնարավոր վտանգների դեմ դաշնակցին պաշտպանելու համար պատրաստ ենք զորք ուղարկել Թուրքիա »,- ասել է Ստոլտենբերգը:

Վերջում նա իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայոմ օդային հարվածներ հասցնելու կապակցությամբ:

Նշենք, որ ռուսական երկու ինքնաթիռներ թուրքական աղբյուրների պնդմամբ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելիս խախտել էին Թուրքիայի օդային տարածքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ վերոնշյալ միջադեպի հետ կապված,  սպառնացել էր, թե Ռուսաստանը նման քայլերով կարող կորցնել կարևոր մի գործընկերոջ`ի դեմս Թուրքիայի:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ