26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահական քարոզարշավը զավեշտալի կլինի.Ազգ

 Եթե բնավորությանդ մեջ ցինիզմի մի փոքր տարր կա, ապա սկզբնական շրջանում, այն, ինչ կատարվում է մեր քաղաքական դաշտում կարող է քեզ դուր գալ, ի վերջո կարող ես ձեռ առնել իրավիճակը, Facebook-ում ստատուս գրել like ու comment ստանալ, դառնացած ծիծաղել, սակայն, երբ սկսում ես առավել սթափ մտածել, հասկանում ես, որ մայաները գուցե ճիշտ էին, ու աշխարհի վերջը գալիս է, գոնե Հայաստանում, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, դժվար է նորմալ եւ բնականոն ընթացք համարել:

Յուրաքանչյուր երկրում նախագահական ընտրությունը ենթադրում է ինչ-որ մի բանի ավարտ եւ մյուսի սկիզբը, համարվում է երկրի լրջագույն իրադարձություններից մեկը, քանի որ որոշվում է, ապագա հինգ տարվա ընթացքում պետությունն ի՞նչ ուղիով է գնալու հարցը: Այլ երկրներում թեկնածուները մինչ քարոզարշավն ու առաջադրվելն արդեն սեփական ծրագիր են մշակում, թիմ հավաքում եւ սկսում լուրջ պատրաստություն:

Փետրվարի 18-ին Հայաստանը 6-րդ անգամ նախագահ կընտրի, եւ նախագահի նախընտրական քարոզաշավն ու ընտրությունները սպառնում են դառնալ ամենազավեշտալին ու ռեյտինգով անցնել Comedy club-ին:

Այս մասին գրում է “Ազգ”-ը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ