05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պահպանեք աչքի լույսը

Ողջ աշխարհում ամեն տարի հոկտերմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է, որպես Տեսողության և կուրության դեմ պայքարի համաշխարհային օր:

Օրը հռչակվել է` տեսողության խանգարումների վրա համաշխարհային ուշադրություն գրավելու համար:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ամբողջ աշխարհում շուրջ 300 մլն մարդ տառապում է տեսողության տարբեր տեսակի խախտումներով: Աչքի հիվանդություն ունեն շուրջ 19 մլն երեխա: Ակնաբույժները խորհուրդ են տալիս տարվա մեջ առնվազն մեկ անգամ ստուգել աչքի տեսողությունը: Պարբերական ստուգումները մասնագետներին օգնում է բացահայտել հնարավոր խնդիրները զարգացման վաղ շրջանում և ընդունել դրան համապատասխան քայլեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ընդհանուր առմամբ աչքի տեսողության հետ կապված բոլոր փոփոխությունների 80 % դեպքերում հնարավոր է կանխարգելել կամ բուժել: Տեսողության համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությունն է կուրության դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ