08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոշել են «պատժել»

ԲՀԿ խմբակցությունը որոշել է երկու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից հետ կանչել ԲՀԿ խմբակցության երկու պատգամավորների: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը: Պատվիրակությունները կլքեն ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը:

Վահան Բաբայանը պատճառաբանեց, որ խմբակցության ղեկավարը որոշել է նստաշրջանի սկզբում ռոտացիա իրականացնել: Հետաքրքականն այն է, որ թե Էլինար Վարդանյանը, թե Ստեփան Մարգարյանը բոյկոտեցին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը՝ այդպես էլ չներկայանալով նիստին:

Ավելի վաղ ԲՀԿ խոսնակը մեզ տեղեկացրել էր, որ ԲՀԿ խմբակցությունը տեղյակ չէ, թե ինչ դիրքորոշում ունեն երկու պատգամավորները փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Ըստ երևույթին՝ պատվիրակների հետկանչի որոշումը բխում է Սահմանադրության նախագծի քվեարկությանը վերջիններիս պահվածքով:

Այսպիսով` Էլինար Վարդանյանը այլևս ընդգրկված չի լինի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակ, իսկ Ստեփան Մարգարյանը՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով (ԵԱՀԿ ԽՎ)-ի հայաստանյան պատվիրակ:

Վահան Բաբայանը չբացառեց նաև, որ ԲՀԿ-ն կարող է որոշել պատգամավորներին հանել նաև ԱԺ հանձնաժողվներից: Հիշեցնենք, Էլինար Վարդանյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն է, Ստեփան Մարգարյանը` Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահը:

BHK

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ