23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հովհաննես Զանազանյանի համեստ հուղարկավորությունը /վիդեո/

Հոկտեմբերը լեգենդար «Արարատ­73» ֆուտբոլային թիմի 40 տարի առաջ տարած փայլուն հաղթանակների ամիսն Է: 1973թ. հոկտեմբերի 10­-ին կայացած ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակիչի դրամատիկ մրցապայքարում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին»՝ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը, իսկ ընդամենը 18 օր անց Երեւանում 3:2 հաշվով հաղթելով Լենինգրադի «Զենիթին»` պաշտոնապես ձևակերպեց ոսկե դուբլ` նվաճելով նաեւ երկրի չեմպիոնի կոչումը:

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին`  42 տարի անց, տեղի ունեցավ լեգենդար ֆուտբոլիստ,  «Արարատ ­73»-­ի ավագ, սպորտի միջազգային կարգի վարպետ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Զանազանյանի հուղարկավորությունը: ­

Զանազանյանը հեռացավ` թողնելով բարի հուշեր: Այնպիսին, ինչպիսին այսօր նրա վերջին հրաժեշտն էր՝ պարզ…

Պաշտոնատար անձինք չկային, ընկերներ էին ու հարազատները: Հոգևորականի աղոթքը մի տեսակ խաղաղություն էր բուրում:

Ֆուտբոլի նվիրյալը հեռացավ, հեռացավ ասելու. կյանքը ու փառքը անցողիկ են՝ հիշողությունները հավերժ:

Մանրամասները՝ տեսանյութում:`

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ