26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

American Airlines ընկերությանը պատկանող Airbus A320-ի օդաչուն ԱՄՆ-ի տարածքում չվերթի ժամանակ հենց օդանավի ղեկին մահացել է:

Այդ պահին օդանավում 147 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ են եղել:

Օդանավը շարժվել է Ֆինիքսից Բոսթոն: Հայտնի է, որ չվերթից առաջ օդաչուն վատ է զգացել, իսկ արդեն չվերթի ժամանակ նրա վիճակը կտրուկ վատացել է: Բորտ ուղեկցորդուհիներից մեկը, ով նախկին բուժքույր է եղել, փորձել է օգնել օդաչուին, սակայն ամեն ինչ ապարդյուն է եղել, գրում է РИА “Новости”-ն:

Միջադեպով պայմանավորված` օդանավի երկրորդ օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել Նյու Յորքում, ավելի ուշ այն ուղևորվել է Բոսթոն:

Դեպքի մանրամասները քննվում են:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ