22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանները գիտեին, թե ում են բերման ենթարկում. Արամ Մանուկյան

Առավոտյան «Չե՛ք, անցկացնի» շարժումը բողոքի ցույց էր իրականացնում Ազգային ժողովի առջև: Ցույցի ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկից հետո 21 հոգի բերման ենթարկվեց: Ոստիկաններն այդ ընթացքում փորձել են բերման ենթարկել նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը տեսակետ հայտնեց, որ ոստիկաններն այնքան են լկտիացել, որ փորձել են բերման ենթարկել նաև պատգամավորի:

«Մենք անհամապաղ պահանջում ենք ազատ արձակել բերման ենթարկվածներին, այլապես պետք է ահազանգենք հնարավոր բոլոր կառույցներին, որ տեղի ունեցածը բռնի ուժով իրենց նախագիծն անցկացնելու փորձ է»,- ասած պատգամավորը: Վերջինս նաև տեսակետ հայտնեց, որ ոստիկաններին եղել է հրահանգ բերման ենթարկել բոլորին և վստահեցրեց, որ նրանք քաջ գիտակցել են, որ փորձում էի բերման ենթարկել պատգամավորի:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը թույլ չէր տվել ոստիկաններին բերման ենթարկել պատգամավոր Արամ Մանուկյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ