22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես երջանիկ ու հպարտ գեյ-քահանա եմ. սենսացիոն հայտարարություն

Կաթոլիկ եկեղեցու լեհ քահանա Քշիշտոֆ Հարամսան սենսացիոն խոստովանություն է արել: Նա խոստովանել է, որ համասեռամոլ է:

«Ես գեյ-քահանա եմ: Ես երջանիկ ու հպարտ գեյ-քահանա եմ»,- ասել է նա` նշելով, որ այլեւս չի կարող երկակի կյանք վարել, քննադատում է եկեղեցու մոտեցումը, որ ցուցաբերվում է համասեռամոլների հանդեպ եւ պահանջում է, որպեսզի եկեղեցին լուրջ մոտեցում ցույց տա միասեռականներին ու ազատվի նախապաշարմունքներից, հայտնում է informburo.kz-ը:

«Ես պահանջում եմ, որպեսզի եկեղեցին նայի մեր աչքերի մեջ, ինչպես յուրաքանչյուրի հետ անում էր Հիսուսը: Ես պահանջում եմ, որպեսզի այն դադարի մեզ նվաստացնել:

Երբ ես սիրահարվեցի տղամարդու, զգացի, թե ինչպես եմ ավելի լավը դառնում իբրեւ քահանա»,- ասել է 42-ամյա քահանան:

Վատիկանը, սակայն, չի կիսել նրա հայացքները: Քահանան կարգալույց է արվել եւ խիստ քննադատության արժանացել Վատիկանի կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ