27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ընկերուհիներս համոզեցին` մի հատ ծխի … »

«Մի անգամ ընկերուհիներս համոզեցին, համոզեցին, ասեցին` մի հատ ծխի, ծխեցի ու դրանից հետո սովորույթ դարձավ»,-պատմեց  Henaran.amի 38 ամյա զրուցակցուհին` ի պատասխան մեր հարցին, թե ինչու է ծխում: Մեր զրուցակցի խոսքով` եթե իր ծխելն սկսվել է ուղղակի ընկերուհիների խնդրանքով, ապա շատերի մոտ այլ պատճառներ կան: Նա շատ կանանց է ճանաչում, ովքեր ծխում են, և նրանք դա անում են զուտ ինքնահաստատվելու համար: 

Հոգեբան Սամվել Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման դեպքերի ինքը ևս հանդիպել է, սակայն ինքնահաստատվելու համար ծխելը հիմնականում բնորոշ է դեռահասներին: Ըստ հոգեբանի` ծխող կանանց թիվը հիմա պակասել է, և ոչ թե ըստ հասարակության մեջ տարածված տեսակետի` ավելացել: Ուղղակի հիմա կանայք ծխախոտը գաղտնի չեն օգտագործում, քանի որ այդ երևույթը նախկինի նման քննադատությունների չի արժանանում: 

Խուդոյանի տեղեկացմամբ` ծխող կանանց թիվն ավելացավ 70-80 թթ., երբ կանայք ինքնահաստատման մոլուցքով էին տառապում, և ֆեմինիստական շարժման արդյունքում  անում էին այն, ինչ անում էին տղամարդիկ` միաժամանակ իրենց համարելով էլիտայի մաս: Այսօր սակայն, ըստ հոգեբանի, այդ տեսակետը ժամանակավրեպ է:

«Եվ կանանց, և տղամարդկանց մեջ ծխելն ավելի ժամանակավրեպ երևույթ է ընկալվում այսօր, զարգացած երկրներում կանայք ու տղամարդիկ քիչ են ծխում»: Հոգեբանի բնորոշմամբ` «ավելի անմակարդակ երկրներում, ինչպիսին է օրինակ` Թուրքիան, կանանց մեծամասնությունը ծխում է»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ ավելի շատ ծխում են 40-50 տարեկան կանայք, բայց ոչ 25-30 տարեկանները: Վերջիններիս մոտ դա ընկալվում է  որպես հիմարություն: «Եթե նույնիսկ մայրը ծխում է, աղջիկը դա համարում է հիմարություն, ոչ մի երիտասարդ աղջիկ ծխելու միջոցով չի ինքնհաստատվում, դա սուտ է »:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ