23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վերընգի տանդ, ոտքերդ կջարդեմ».Ազատամարտիկը մեղադրեց Ռուբեն Հայրապետյանին/վիդեո/

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը այսօր լրագրողներին հանդիպման էր հրավիրել սեփական տանը: Ազատամարտիկը ներկայացրեց իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը։

«Սմբատ- Տեսա Ռուբեն ջան, մի քանի անգամ զանգել էիր, հո բան չի՞ եղել։
Ռուբեն- Սմբո ջան, բա ո՞նց չի եղել, ես ի՞նչ կապիկություն ես արել, մարդկանց ես շուրջդ հավքել, ցվրվի տնով:
Սմբատ- Մենք որևէ կապիկություն չենք անում։
Ռուբեն- Քեզ ասում եմ՝ գնա, վերընգի տանդ, ոտքերդ կջարդեմ․․․
Սմբո -Բառերդ չափավորի:
Ռուբեն–Հայհոյանք մորս հասցեին»,-ներկայացրեց ազատամարտիկը:

«Երեք ամիս առաջ իմ և ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև քաղաքական թեմայով բանավեճ է եղել այս տարվա հունիսի 22-ին, գիշերը ժամը 2-ին։ Ես և իմ մարտական ընկերները փորձեցինք հանրությանը տեղեկացնել, որ սա քաղաքական հաշվեհարդար էր և քաղաքական մահափորձ, որի հիմնական նախաձեռնողը եղել է Ռուբեն Հայրապետյանը»,-մանրամասնեց Հակոբյանը հավելելով, որ այսօր պատրաստվում է բացահայտել շատ մութ կետեր և պատրաստ է իրերը կոչել իրենց անուններով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ