06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի այսօրվա ելույթը ԵԽԽՎ-ում:

Եվրոպայում վերջին զարգացումների հետ կապված ստեղծվել է միգրացիոն ճգնաժամային իրավիճակ, և այդ խնդիրների լուծում գտնելու նպատակով հրատապ քննարկում անցկացնելը շատ արդիական և ողջունելի նախաձեռնություն է: Իրավիճակն աննախադեպ է նաև միգրանտների քանակով` Երկրորդ աշխարհամարտից հետո թերևս բնակչության այսպիսի տեղաշարժ Եվրոպայում չի եղել:

Ինչ վերաբերում է այս տեղաշարժի արմատական պատճառներին, այսօրվա ճգնաժամի համար գեներատորներներ են եղել առնվազն մի գործոններ։ Ես զերծ կմնամ այդ պատճառներին անդրադառնալուց՝ համոզմունքով, որ այստեղ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը պետք է ուշադրությունը սևեռի այն շրջանակները, որտեղ մեր կազմակերպությունը կարող է իրական ազդեցություն ունենալ։

Գտնում եմ, որ որպես ներկայիս ճգնաժամի երկարաժամկետ լուծում գտնելու համար նախ պետք է քննարկել ահաբեկիչներին ֆինանսական և այլ ռեսուրսնեներից և միջոցներից զրկելուն ուղղված ԵԽԽՎ գործող մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու հարցը: Նաև հարկավոր է փնտրել ահաբեկիչների հոսքը կանխող մեխանիզմներ, օրինակ` նրանց կողմից հարձակումների համար հարևան երկրների տարածքը օգտագործելու հնարավորությունը բացառող գործիքներ։ Առաջին հայացքից սա կարող է դիտվել որպես բոլորովին այլ թեմա, սակայն այն անմիջական կապ ունի ներկայիս ծանր իրավիճակի սկզբնապատճառների հետ։

Դժբախտաբար Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցները նույնպես բռնության են ենթարկվում։ Հայերը դարեր շարունակ եղել են Մերձավոր Արևելքի բազմամշակութային խճանկարի բաղկացուցիչ մաս։ Մենք երախտապարտ ենք տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայերի։

Սկսած 2011թվականից, երբ բռնկվեց հակամարտությունը, ևԻսլամական Պետությունկոչված խմբավորումն ավելի տարածվեց, ոչնչացվեցին հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային այլ հաստատություններ, հայերից շատերը ահաբեկչական հարձակումների արդյունքում կորցվեցին կյանքեր։ Տասնյակ հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, ստիպված եղան լքել իրենց տները, իրենց բնակավայրերը։ Այս ընթացքում ավելի քան 15 հազար մեր հայրենակիցներ հիմնականում Սիրիայից, ինչպես նաև Իրաքից, ապաստան գտան Հայաստանում։

Մենք բարոյական պատասխանատվություն ենք զգում կանգնելու այն մարդկանց կողքին, որոնց էթնիկ և կրոնական համայնքները տարածաշրջանում կանգնել են գոյատևման սպառնալիքի առջև։ Մեր պարտքն ենք համարում օգնել ահաբեկիչների լծի տակից փախածներին, նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց ավերված երկիրը, հակառակ դեպքում իրենց քրիստոնեական հավատքի պատճառով հնարավոր է անգամ զոհվեին:

Այսօրվա քննարկման կենտրոնում դեպի եվրոպական երկրներ միգրանտների հոսքն ու նրանց թվաքանակն է, նրանց տեղաբաշխումը։ Շարունակում են բաց մնալ որոշ հարցեր. արդյո՞ք Եվրոպան պետք է ընդունի բոլոր միգրանտներին, արդյո՞ք բոլոր միգրանտներն են հակամարտության զոհ, ու՞մ վրա են տարածվում միջազգային կոնվենցիաները և պետությունների կողմից ստանձնած այլ պարտավորություններ։

Կարծում եմ՝ ժամանակն է խնդրին նայելու այլ տեսանկյունից. Կարևորելով հետևյալը` ինչպես ինտեգրացնել Եվրոպա եկողներին։ Ինտեգրացիայի հարցը տնտեսական անորոշության, սոցիալական վճարումների կրճատման, գործազրկության և այլատյացության տրամադրությունների աճի այս ժամանակաշրջանում լուրջ խնդիր է դառնում։ Գտնում եմ, որ այս խնդիրը ԵԽԽՎում պետք է քննարկենք՝ ընդունելով, որ հին մեխանիզմները այլևս արդյունավետ չեն, և դրա վառ ապացույցն է ներկա իրավիճակը։

Միևնույն ժամանանակ հարկ է շեշտել, որ միայն եվրոպական բոլոր կառույցների և հաստատությունների համաձայնեցված գործողությունների պարագայում է հնարավոր ճգնաժամից դուրս գալու ուղին գտնելը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ