27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետական միջոցները փոշիացվել են

Երևան քաղաքի ու մարզերի 13 դպրոցներում և մշակութային 3օջախներում ստուգումներ է իրականացրել ՀՀ  ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Ստուգումների արդյունքում տեսչությունն հայտնաբերել է, որ պետության կողմից այդ հաստատությունների հիմնանորոգման համար տրամադրված 2.4 մլրդ դրամից 670 մլն-ը անհայտացել է: Այս մասին փաստեց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

Վերջինիս խոսքով 670 մլն դրամից 109 մլն-ի խախտումներ են արձանագրվել նախագծային-նախահաշվարկային փաստաթղթերի ուսումնասիրություններով: “68 մլն դրամի չափով կապալառուն գումարը ստացել է, սակայն դրա դիմաց աշխատանք չի կատարել, մնացած 470 մլն դրամը ծախսվել է ոչ նպատակային, անորակ աշխատանքների արդյունքում”,- նշեց նա:

Ստուգումների ընթացքում այլ բացահայտումներ էլ են արվել: Պարզ է դարձել, որ սահմանված ժամկետների խախտումներ են եղել, հիմնանորոգման աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպում նաև հաշվի չի առնվել շենքերի վիճակը` որոշ տեղերում չի ստուգվել շենքերի սեյսմակայանությունը:

“Արդյունքում տեղի է ունեցել պետական միջոցների փոշիացում և նաև մի վերանորոգված դպրոցի փլուզում` Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Այս երևույթը քաղաքաշինության ոլորտում համատարած բնույթ է կրում”,- ասել է Սոնա Ղարիբյանը:

Սոնա Ղարիբյանը նաև հավելեց,որ արձանագրված խախտումների արդյունքում սահմանվել են առավել քան 23 մլն դրամի տույժեր և  չկա ընտրված որևիցե մի օբյեկտ, որտեղ խախտումներ չլինեին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ