15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր նպատակը վարչական տույժերի ենթարկելը և գումարներ գանձելը չէ. քաղաքապետ

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ըստ այդմ նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է տվյալ նորմերի խախտման 65 դեպք: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 134  դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում և շարունակել խստորեն վերահսկել գործող պարտադիր նորմերի և Երևանի ավագանու համապատասխան որոշումների կատարման ուղղությամբ աշխատանքների ընթացքը:

«Մեկ անգամ ևս ուզում եմ, որ բոլորին պարզ լինի. մեր նպատակը վարչական տույժերի ենթարկելը և գումարներ գանձելը չէ, այլ մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելը և արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է: Ու քանի դեռ կան իրավախախտներ, մենք պարտավոր ենք օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկել բոլոր իրավախախտներին: Այս հարցում որևէ բացառություն չի կարող լինել ու, ըստ այդմ, ձեզանից ակնկալում եմ հետևողական խիստ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 13 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ