06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության ընունումից հետո. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահականում կազմակերպված ֆոտոսեսիայի մասնակիցները մասնավոր զրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոն չի զբաղեցնի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից շատերն ասացին, որ Սերժ Սարգսյանն ինքն անձամբ է բոլոր «լուսանկարվածներին» այդ մասին հավաստիացրել: ՀՀ նախագահի նստավայր գնացած քաղաքական ուժերն իրենց հանդիպման արդյունքում եկել են այն համոզման, որ նոր Սահմանադրության նախագծի ընդունվելու և ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանում սկսելու է գործել Խորհրդային Հայաստանի «պալիտբյուրոյի» կառավարման մոդելը, որտեղ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ նախագահ, լինելու է «ռայկոմի քարտուղարը»:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի հավաստիացումներին էլ անվերապահորեն հավատալը անշնորհակալ և վտանգավոր գործ է: Ի վերջո, 2013-ի մարտին պատասխանատու լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե գազը չի թանկանա, բայց ընդամենը երեք ամիս անց գազի սակագինը բարձրացավ: Ու այդպիսի օրինակները շատ են»վ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ