08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկնարկում է «Կոմիտաս» փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի «Կոմիտաս» փառատոնը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Այս մասին հայտնում է հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:
Փառատոնի ընթացքում կհնչեն Կոմիտասի խմբերգային, այդ թվում նաև` մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները: Փառատոնին Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղ. ղեկ. Հ. Չեքիջյան), «Հովեր» (գեղ. ղեկ. Ս. Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախմբերի (գեղ. ղեկ. Հ. Թոփիկյան), «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղ. ղեկ. Մ. Նավոյան, խմբավար Ա. Պապայան), մեներգիչներ Իրինա Զաքյանի (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանի, Հայկ Մելիքյանի, Արմեն Աղաջանյանի, ինչպես նաև «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի դափնեկիր-երգչախմբերի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի փակումը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ